ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

NEWS.am-ի բարեգործական ակցիայի ժամանակ հավաքվել է 2 մլն 450 հազար դրամ

NEWS.am-ի բարեգործական ակցիայի ժամանակ հավաքվել է 2 մլն 450 հազար դրամ
30.05.2016 | 12:20

Երևանի Հյուսիսային պողոտայում մայիսի 29-ին` առավոտյան ժամը 11-ից մեկնարկած NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիայից ստացված հասույթն ամբողջությամբ կհատկացվի ապրիլին Արցախում զոհված զինծառայողների և սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնցում կան երեխաներ:


Հանգանակվել է 2 մլն 450 հազար դրամ։ Թեև ակցիան ավարտվել է, սակայն հանգանակությունը դեռ շարունակվում է, և ցանկություն ունեցողները կարող են մասնակցել հանգանակությանը։

Ակցիային մասնակցել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, նախարարներ Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Լոքյանը, Արտեմ Ասատրյանը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Հովհաննես Սահակյանը, Մարգարիտ Եսայանը, Արագած Ախոյանը, Ռուզաննա Մուրադյանը, Վահե Էնֆիաջյանը, ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, քաղաքական գործիչներ Անահիտ Բախշյանը, Ստյոպա Սաֆարյանը, Լարիսա Ալավերդյանը, Արցախի վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը, գործարար Խաչատուր Սուքիասյանը։ Պաղպաղակները վաճառել են քաղաքական-հասարակական գործիչներն ու շոու բիզնեսի աստղերը, ճանաչված մարզիկները։ Բարեգործական ակցիային այցելած երեխաները նվերներ են ստացել, նրանց համար կազմակերպվել են խաղեր՝ մուլտֆիլմերի հերոսների մասնակցությամբ։ Ակցիան սկսվել է «Երևանյան թմբուկներով» և փողային նվագախմբով։ Ակցիան ուղեկցվել է բացօթյա համերգով, որի առաջին հատվածը նախատեսված էր մանուկների համար: Համերգի ընթացքում ելույթ ունեցան հատուկ այդ նպատակով Մարտակերտից ժամանած արցախցի երիտասարդ ռեփերները՝ Martakert Cypher-ի տղաները, Քրիստինե Մանգասարյանը, Հայկ Պետրոսյանը, Արշոն, Տիկոն, «Մեծ Հայքի» Նարեկը, Սոֆի Դևոյանի մշակույթի կենտրոնի սաները, Զարուհի Բաբայանի երգի ստուդիայի փոքրիկ երգիչները, Նաիրա Գյուրջինյանի «Վաղորդյան կաթիլներ» երգչախումբը, երգահան, պրոդյուսեր Զառա Պետրոսյանը ներկայացրել է համերգային ծրագիր, որի ընթացքում ելույթ են ունեցել Միկան, Մերի Քոչարյանը, Յանա Հովհաննիսյանն ու Դալիթան, Լուսինե Ղազարյանը, Էլինա Չոլախյանը, Մաշան, Նարեկ Վարդանյանը, Ինգա և Լիոն դուետը, «Սալսա» պարային ստուդիայի կատարողները: Ակցիային աջակցել են «Թամարա», «Աշտարակ կաթ», «Էլիտ Շանթ», «Մարիաննա» և Coca-Cola ընկերությունները, սիրիահայ Խաչիկ Ասլանյան ԱՁ-ի «Միսթր Քորն» ապրանքանիշը:

Դիտվել է՝ 2757

Մեկնաբանություններ

31424">Երբ փա­կում են ընդ­դի­մա­դիր լրատ­վա­մի­ջոց­նե­րի բե­րա­նը